Կարո Հովհաննիսյանն ու Ռիտա Մարգարյանը բաժանվե՞լ են. Մեկնաբանում է դերասանը


Կարո Հովհաննիսյան եւ Ռիտա Մարգարյան զույգն արդեն մեկ տարի է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է: Զոյգը նշանադրվել էր դեռ անցյալ հունվարին, դատելով նրանց լուսանկարներից` կարծես թե նրանք երջանիկ էին միասին: Սակայն վերջին օրերին նկատելի է, որ Ռիտա Մարգարյանն իր ինստագրամյան էջից հեռացրել է Կարոյի հետ լուսանկարները, որոնք բավականին շատ էին: Ավելին` նկատելի է, որ նրանք նաեւ այլեւս չկան միմյանց հետեւորդների շարքում: 
 
Դատելով նշված փաստերից` կարելի է եզրակացնել, որ Ռիտան եւ Կարոն բաժանվել են: Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ դերասան Կարո Հովհաննիսյանից, ով նշեց.
«Նման բան չկա, մենք չեն բաժանվել»:
 
Իսկ հարցին, թե ինչո՞վ կբացատրի վերոնշյալ հանգամանքները, պատասխանեց.
 
«Այս պահին զբաղված եմ, այլեւս խոսել չեմ կարող»:
 
Ավելի ուշ Կարոյի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Ռիտա Մարգարյանն այժմ գտնվում է Մոսկվայում:
Today's most read news !
  • Արփի Գաբրիելյանը ցույց է տվել քրոջը
  • Անի Երանյանն իր նոր տեսահոլովակի, ոճափոխության, բեմական նոր անվան եւ Ավրաամ Ռուսոյի հետ ջերմ հանդիպման մասին
  • Սոֆի Մխեյանը պարծեցել է սլացիկ ոտքերով
  • Մարիամ Մելիքյանի հմայիչ սելֆին
  • Քոչարյանը ձգտում է ռևանշի. ո՞րն է լինելու Փաշինյանի հակահարվածը
  • Քրեաօլիգարխիայի արյունոտ «կնքահայրը»՝ ազատության մեջ․ ովքե՞ր օգնեցին Ռոբերտ Քոչարյանին
  • Ցմահ՝ մարդասպանին. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց
  • Քոչարյանի նեղացող սահմանը. ով կգնա «շագանակի» հետևից
All news
Comments