Սարգիս Գրիգորյանը՝ սերիալային նոր առաջարկի և բարդ նկարահանումների մասին

Երեկվանից ATV-ի եթերում մեկնարկել է ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը՝ «Կարմիր բլուր»-ը: Հեռուստանովելի անվանումը պատահական ընտրված չէ։ Երևանի հայտնի թաղամասն առանցքային կապ ունի սյուժեի հետ. հերոսներն ապրում են Կարմիր բլուրի մոտակայքում: Աստղային դերասանական կազմում են Սամվել Սարգսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Սարգիս Գրիգորյանը և այլք: BlogNews.am-ի հետ զրույցում Սարգիս Գրիգորյանը պատմել  է սերիալում նկարահանվելու առաջարկի, ռեժիսորի հետ աշխատանքի ու կերպարային մանրամասների մասին:

««Կարմիր բլուր»-ն իմ և Ելենայի համատեղ երկրորդ աշխատանքն է: Առաջինը «Դեպի վայրէջք»-ն էր: Ընտրեցի այն մարդուն, ում հետ կարող եմ պրոֆեսիոնալ աշխատել, ով կինոարտադրության ոլորտում ասելիք ունի և հաջողություններ է գրանցել: «Դեպի վայրէջք»-ի հաջողված լինելը ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ նոր ֆիլմն էլ պակաս հետաքրքիր չի լինի ու անպայման կսիրվի հեռուստադիտողի կողմից»:

Հեռուստանովելի գործողությունները սկսվում են 1993 թվականից՝ հանդիսատեսին մտովի տանելով դեպի սառը և ցուրտ նոյեմբեր. «Մարմնավորում եմ ֆիլմի գլխավոր հերոսին՝ Սևակին, ով իր ուժերով, գիտելիքներով  կարողանում է հաղթահարել դժվարությունները, որ ընտանիքի անդամները ոչնչի պակաս չզգան: Նա, լինելով հասարակ ավտոմեխանիկ, ձգտում է լավագույնն անել նրանց համար: Այդ դժվար տարիներին պահում է փոքր եղբորը, կրթության տալիս: Նրա խնամքին է նաև հիվանդ մայրը, իսկ հայրը վաղուց լքել է ընտանիքը՝ ծայրահեղ  վիճակից ելնելով: Սակայն ամեն ինչ չէ, որ նրա ուզածով է լինում․ հայրը հայտնվում է 25 տարի հետո, ու սկսվում է փորձությունների մի անվերջանալի շղթա»:

Սարգիսը երկար ժամանակ չէր նկարահանվում հեռուստասերիալներում, նրա խոսքով՝ պատճառը սուղ ժամանակն էր. «Սերիալը բավականին աշխատատար գործընթաց է և երկար ժամանակ ու նվիրում է պահանջում դերասանից:  Այս առաջարկն ընդունեցի, որովհետև հասկացա, որ Հայաստանում ինչ նախաձեռնություն էլ անես, ցավոք, սերիալային մակարդակից վեր դժվար է որևէ բան անելը: Ես էլ մասնագիտությամբ դերասան եմ և ուզած, թե չուզած պիտի մասնակցեմ այժմյան մարտահրավերներին»:

Դերասանական կազմի ընտրության ու նկարահանումների մասին խոսելով՝ Սարգիսը նշում է՝ ամեն ինչ հրաշալի է ընթանում. «Դերասանական լավ կազմ է հավաքվել, որին հեռուստադիտողը հենց սկզբից կհավատա ու կապրի նրանց կյանքով: Կարծում եմ՝ կկարողանանք հեռուստադիտողներին տեղափոխել 90-ականներ, երբ ծանր տարիներ էին, չկային լույս, ջուր, գազ: Բավականին բարդ նկարահանումներ են եղել, սրտացավ ու մանրակրկիտ աշխատանք է տարվել: Ուզում եմ հատկապես շեշտել օպերատորի՝ Եղիշեի, աշխատանքը, ով ինձ համար իսկապես հայտնություն էր: Դերասաններ Սամվել Սարգյանի ու Արտաշես Ալեքսանյանի հետ էլ սա, կարելի է ասել, իմ մասշտաբային առաջին նկարահանումներն են: Շատ են եղել դեպքերը, երբ նկարահանվել ենք միասին, բայց մեկ-երկու դրվագ: Ինձ համար հաճելի է, ու վստահ եմ, որ մեր գործակցությունը կստացվի»:

Նշենք, որ նախագծի ռեժիսորը Գուրգեն Սարգսյանն է, օպերատորը` Եղիշե Սողոմոնյանը, սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը: 

Today's most read news !
  • Հայ հայտնիներից ովքեր ծնող կդառնան 2018-ին
  • Թինա Կանդելակին Instagram-ի հայկական մաֆիայի եւ Քիմ Քարդաշյանի մասին
  • Կյանքիս գլխավորը ձեռքբերումները երեխաներս են. Արտյոմ Հակոբյանը 41 տարեկան է
  • Երգիչ Մհերին մեղադրում են եվրատեսիլի երգը պլագիատ անելու մեջ
  • Քարդաշյանն ու Ուեսթը հրաժարվել են իրենց դստեր նկարահանման համար միլիոնավոր հոնորարներից
  • Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է հիվանդանոցում
  • Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար
  • Պատմական այց Վատիկան. Ինչ կապ ունի Հայաստանը
Comments

Name: