Ինչպես է Աննա Մանուչարյանը նշել դստեր՝ Արփիի, տասնմեկամյակը

Երեկ դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրը՝ Արփին, դարձավ տասնմեկ տարեկան: Այս առիթով Աննան դստեր համար ոչ ստանդարտ ծնունդ էր կազմակերպել, ամեն ինչ՝ Արփիի ցանկությամբ: Ի դեպ՝ հեռուստադիտողն Արփիին վերջերս տեսավ «Նվագախմբի երեխաները»երաժշտական նախագծում: 

«Մի քիչ ուրիշ ոճի ծնունդ ենք արել Արփիի համար, տեղի ընտրությունից սկսած և հյուրերի ցանկից վերջացրած նա է որոշել: Ես անգամ չգիտեի՝ քանի հոգի է գալու, ինքն էր կազմակերպել: Տեղի ընտրությունը նրանով էր պայմանավորած, որ երեխաներն ուզում էին ինտելեկտուալ խաղեր խաղալ, քանի որ Արփին էլ շատ է սիրում։ Այնտեղ կար հատուկ սենյակ, որտեղ քո ցանկությամբ կարող էիր երգեր դնել»,- Blognews.am-ի հետ զրույցում պատմել է Աննան։

Տասնմեկամյա Արփիի համար Աննան նվերը գնել է դեռ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ և պահել ծնունդին նվիրելու համար: Այն հարցին՝ ծննդյան առթիվ դստերն ինչ է մաղթել, Աննան պատասխանեց. «Ես նրան ամեն օր եմ ամեն ինչ ասում և կարիք չկա հատուկ այդ օրը նրան ինչ-որ բան ասելու: Մենք ամեն օր ենք իրար հետ ամեն ինչի մասին զրուցում և դրա բացը չկա, որ ծնունդին հատուկ ասեմ»:

Today's most read news !
  • Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը միացել են բողոքի ակցիային մասնակցող ժողովրդին
  • Բեն Ավետիսյանը Հանրապետության հրապարակից. «Ժողովրդի միասնական ուժը մեկ ընդհանուր մտածողությունն է յուրաքանչյուր գաղափարի շուրջ»
  • Նազենի Հովհաննիսյանի քաղաքացիական գրառումը. «Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա»
  • Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից. Աշոտ Ահարոնյան
  • Ինչ է կատարվում օլիգարխիայի մտքում. վարակի՞չ, թե՞ եզակի օրինակ
  • Սերժ Սարգսյանի արդարացումը. ինչ չի տեսել հասարակությունը
All news
Comments