Ես Աստծուն միշտ ասում եմ` տուր ինձ այն, ինչ ինձ իսկապես պետք է և ոչ թե այն, ինչ ես եմ ուզում. Նառա Դիլանյան


Դերասանուհի Նառա Դիլանյանը Life.panorama.am-ին պատմել է իր ոչ ավանդական տոնածառի եւ տոները ավանդական անցկացնելու մասին:

«Ամանորն ու Սուրբ Ծնունդն իմ ամենասիրելի տոններն են: Ես բավականին շուտ եմ պատրաստվում տոներին, դեռ դեկտեմբերի 1-ին տոնածառ եմ դնում եւ մինչեւ հին Նոր տարի վայելում եմ այդ ժամանակահատվածը: Այս տարվա Ամանորն ինձ համար տարբերվում էր վերջին 15 տարիների ամանորներից, քանի որ նշում էի տանը` ընտանեկան մթնոլորտում: Հարազատներիս հետ որոշեցինք, որ քույրիկիս տանը պետք է բոլորս հավաքվենք ու դիմավորենք 2018-ը: Հուսամ, որ տարիս նույնքան ջերմ կանցնի, ինչպես որ դիմավորեցի այն»,- նշեց Նառան:

Դերասանուհին խոստովանեց, որ Ամանորն անցկացնում է ավանդական կերպով.

«Ես շատ եմ սիրում տոնական անցուդարձը: Իմ տանը պատրաստում եմ ավանդական ուտեստներ, հյուրեր եմ ընդունում, ինքս էլ հյուր գնում: Ինձ դուր է գալիս այս ամենը, շատերի նման չեմ դժգոհում, եւ վստահ կարող եմ ասել, որ դժգոհողներն իրականում այլ կերպ չէին կարողանա անցկացնել տոները: Ես չեմ կարող ապրել մի երկրում, որտեղ Ամանորը մեկ գիշերով է եզրափակում»,- նշեց նա:

Նառա Դիլանյանն այս տարի իր տոնածառը զարդարել էր ոչ ավանդական խաղալիքներով` Միկի Մաուսներով:

«Անցյալ տարի զարդարանքներս դասական գույներով էի ընտրել, այս անգամ որոշեցի հետաքրքիր թեմատիկա ընտրել եւ չգիտեմ ինչու կանգ առա Միկի Մաուսի վրա: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ հայտնի բրենդն ունի ամանորյա հավաքածու եւ օրինակ ԱՄՆ-ում` շատ զարդարանքներ կան Միկի Մուսի հետ կապված: Ասեմ, որ բավականին դժվարությամբ գտա համապատասխան խաղալիքները, ի դեպ` դա պատճառ դարձավ, որ նոր ընկերուհի ձեռք բերեցի. Երբ օնլայն կերպով տարբեր երկրներում փնտրում էի նման խաղալիքներ, պատահական ծանոթացա Հոլանդիայում ապրող Աննայի հետ, ով ինձ նվեր ուղարկեց իմ խաղալիքները: Ասեմ նաեւ, որ մեր տանն այս տարի ամեն ինչ այս թեմատիկայում էր, սկսած անկողնուց, միչեւ սպասք»,- պատմեց դերասանուհին:

Նառան նշեց նաեւ, որ ամուսինն իրեն այս տարի շատ խորհրդանշական նվեր է տվել.

«Ամուսնուս նվերն ամենակարեւորն էր: Նա այս տարի ինձ Աստվածաշունչ նվիրեց, ինչից թանկ ու արժեքավոր բան չէր էլ կարող լինել»,- նկատեց նա:

Խոսելով 2018-ից իր սպասելիքների մասին` Նառա Դիլանյանը նշեց.

«Գիտեք, երբ տարիներ առաջ մեր մեծերը առաջին հերթին խոսում էին առողջության մասին, այն ժամանակ այնքան էլ չէի գիտակցում դրա կարեւորությունը, հիմա, երբ ավելի հասուն եմ, ամբողջովին կիսում եմ նրանց ցանկությունը: 2018-ից միայն առողջություն եմ  խնդրում, ուզում եմ ես եւ ինձ շրջապատող մարդիկ առողջ լինենք, որպեսզի հոգիս խաղաղ լինի: Միայն այդ դեպքում ես կվայելեմ կյանքս: Երազում եմ խաղաղության մասին, հավատացնում եմ` նյութական ոչինչ չի կարող մեզ տա այդ խաղաղությունը: Ես Աստծուն միշտ ասում եմ` տուր ինձ այն, ինչ ինձ իսկապես պետք է եւ ոչ թե այն, ինչ ես եմ ուզում: Հաստատ կգա ժամանակ, որ մենք կհասկանանք` մեզ պետք է հենց այն, ինչ տրվում է ի վերուստ:  Այդ դեպքում միայն մեզ լիարժեք երջանիկ կզգանք»:

Նառա Դիլանյանը, ով վերջին շրջանում ավելի պասիվ է աշխատում, խոստովանեց, որ կարոտել է էկրանային կյանքին:

«Լռությունս կապված էր ընտանիքիս ավելի շատ տրվելու, ավելի շատ ժամանակ անցկացնելու հետ, քանի որ ես ընտանիքի մարդ եմ: Հիմա եւս կշարունակեմ ինձ լիովին նվիրել իմ ընտանիքին, բայց արդեն իսկ պատրաստ եմ շատ աշխատել, քանի որ ինձ ուժ են տալիս անծանոթ մարդկանց հարցադրումները, թե ինչու չեմ նկարահանվում, որ կարոտել են ինձ եւ այլն: Հավատացնում եմ, որ ես էլ եմ կարոտել ակտիվ էկրանային կյանքին եւ հույս ունեմ, որ այս տարի ավելի հաճախ հանդես կգամ տարբեր նախագծերում»,- ավարտեց նա:

Today's most read news !
  • Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը միացել են բողոքի ակցիային մասնակցող ժողովրդին
  • Բեն Ավետիսյանը Հանրապետության հրապարակից. «Ժողովրդի միասնական ուժը մեկ ընդհանուր մտածողությունն է յուրաքանչյուր գաղափարի շուրջ»
  • Նազենի Հովհաննիսյանի քաղաքացիական գրառումը. «Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա»
  • Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից. Աշոտ Ահարոնյան
  • Ինչ է կատարվում օլիգարխիայի մտքում. վարակի՞չ, թե՞ եզակի օրինակ
  • Սերժ Սարգսյանի արդարացումը. ինչ չի տեսել հասարակությունը
All news
Comments