Իմ կյանքում ես միշտ կորցրել եմ այն, ինչը ինձ պետք չէր. Տաթևիկ Հովակիմյանը 26 տարեկան է


Դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանի համար տոնական օրերը շարունակվում են, այսօր` հունվարի 9-ին, նա նշում է ծննդյան 26-ամյակը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Տաթևիկը պատմեց, որ ամեն տարի էլ ավելի է զգում տարեդարձը ընտանեկան մթնոլորտում անցկացնելու անհրաժեշտությունը:

«Անակնկալներս սկսվեցին դեռ կեսգիշերից, բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ են հնչում, որոնք ինձ իսկապես շատ են ուրախացնում, քանի որ օրս տոնի է վերածվում: Միշտ էլ սիրել եմ տարեդարձս նշել ընտանիքիս ու ընկերներիս հետ, իսկ հիմա առավել ևս զգում եմ, որ ինձ լիարժեք երջանիկ եմ զգում մտերմիկ մթնոլորտում: Այսօր կլինեմ բացառապես ընտանիքիս հետ»,- նշեց օրվա հերոսուհին:

Տաթևիկը նկատեց նաև, որ տարիքի հետ էլ ավելի է գիտակցում, որ իր կյանքում կատարված յուրաքանչյուր բան ի վերուստ է սահմանված եղել.

«Այսօր առավոտյան ինքս ինձ ասացի` ուրախ եմ, որ իմ կյանքում ավելի շատ ձեռք եմ բերել, քան կորցրել: Վստահ եմ,  որ ամեն մեկն ունի իր ճակատագիրն ու ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես իրականում պետք է: Իմ կյանքում ես միտ կորցրել եմ այն, ինչը հետո հասկացել եմ, որ ինձ պետք չէր: Այսօր ուրախ եմ անգամ այդ կորուստների համար, քանի որ թե ընկերների, թե այլ իմաստներով կորցրել եմ ինձ համար անպետք բաներ: Ես երբեք չեմ ափսոսում ու զղջում, քանի որ իմ ձեռքբերումներս շատ ավելի արժեքավոր են»,- հավելեց նա:

Տաթևիկ Հովակիմյանը շեշտեց` ինքնաբավ է և գոհ է ինքն իրենից.

«Կարծում եմ` իմ տարիքի համեմատ բավականին բավարարված մարդ եմ, ինձ հաջողակ և միանշանակ երջանիկ եմ զգում: Ես հաստատ գիտեմ, որ այն ճանապարհը, որով ընթանում եմ, ամենաճիշտն է»,- հավելեց նա:

Դերասանուհին նոր տարիքից ու նոր տարուց մեծ սպասելիքներ ունի.

«Ուզում եմ 26-ը ինձ բերի մասնագիտական և անձնական հաջողություններ, ուզում եմ իմ բոլոր հարաբերություններում շարունակվի պահպանվել ջերմությունն ու դրական տրամադրվածությունը: Նաև ուզում եմ` իմ կյանքից հեռանան նրանք, որոնք ուղղակի, հենց այնպես են իմ կողքին: Ցանկանում եմ, որ միայն արժեքավոր մարդիկ լինեն ինձ հետ, և ուրախ եմ, որ վերջին տարիներին քչերն են հեռանում, նշանակում է` կարևոր մարդկանցով եմ շրջապատված»,- ժպիտով նշեց նա:

Հարցին՝ չի՞ մտածում անձնական կյանքը կառուցելու մասին, դերասանուհին պատասխանեց. «Այդ հարցում ևս ամեն ինչ թողնում եմ Աստծո նախախնամությանը: Ես իրադարձությունները արհեստականորեն չեմ սիրում արագացնել, ամեն ինչ կլինի իր ճիշտ ժամանակին: Եվ ոչ էլ մտածում եմ, որ ես արդեն 26 տարեկան եմ և ժամանակն է ամուսնանալ, ոչ, ես դեռ 26 տարեկան եմ և ամեն ինչ առջևում է»:

Զրույցի վերջում խոսելով 2018-ի ծրագրերի մասին` դերասանուհին նշեց. «Ինչպես միշտ, թատրոնում շարունակվում են աշխատանքները և ծրագրերն էլ շատ են: Հիմա մի գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ, որի մասին դեռ չեմ կարող խոսել: Պատրաստ եմ նոր համագործակցությունների, այդ թվում նաև դեմ չեմ լինի մի քանի մասանի և լավ սցենարով սերիալներում նկարահանվել»:

Today's most read news !
  • Շուշաննա Թովմասյանը մեղրամսից առաջին լուսանկարն է հրապարակել
  • «Ամեն ինչ գեղեցիկ է, երբ գեղեցիկը հենց քոնն է»․ Ալեքսանդր Բաբասյանի եւ նրա կնոջ ջերմ գրկախառնությունը
  • Գայթակղիչ շիկահեր Ելենա Վարդանյանը՝ հմայիչ կերպարում
  • Իշխանության բռի մեջ. ՀՀԿ-ն ձեռք մեկնեց արտահերթ ընտրությանը
  • Թրամփի խորհրդական Ջուլիանիի ուշագրավ այցը Հայաստան
  • Օրվա ինտրիգը․ ի՞նչ որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը
All news
Comments