Թոռնիկս համբուրեց ինձ ու շնորհավորեց, առավել մեծ երջանկություն ես չեմ պատկերացնում. Հրանտ Թոխատյանը 60 տարեկան է


Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի տարեդարձն է: Սիրված դերասանը նշում է ծննդյան 60-ամյակը, որի առիթով Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ:
 
Հրանտ Թոխատյանը նկատեց, որ արդեն 26 տարի է սեփական տարեդարձը երկրորդ պլան է մղել, քանի որ այսօր նա նշում է որդու՝ Հրանտ Թոխտյան կրտսերի ծննդյան օրը:
«26 տարի առաջ հենց ծննդյանս օրը ստացա կյանքիս լավագույն նվերը՝ որդուս եւ արդեն 26 տարի է՝ այսօր նշում եմ տղայիս տարեդարձը: Այսօր իմ ամենաերջանիկ օրերից մեկն է»,- նշեց մեր զրուցակիցը, իսկ հարցին, թե որդին էլ հավանաբար հոր տարեդարձին է առավել նախապատվություն տալիս, պատասխանեց.
«Այո, կա նման բան: Ամեն տարի երեխաներս ինձ համար մի անակնկալ են պատրաստում, եւ այս տարի էլ, կարծում եմ, բացառություն չի լինի»:
 
Հրանտ Թոխատյանի համար այսօրվա լավագույն նվերը թոռնիկի շնորհավորանքն է եղել.
«Երեկ գիշեր, ուղիղ 12:01 րոպեին թոռնիկս համբուրեց ինձ ու շնորհավորեց: Դրանից առավել մեծ երջանկություն ես չեմ պատկերացնում»,- հավելեց նա:
Հրանտ Թոխատյանը այսօր կանցկացնի ընտանեկան, մտերմիկ մթնոլորտում.
«50-ամյակս բավականին մեծ նշել եմ, բայց չցանկացա, որ 60-ամյակը նույն կերպ անցկացնեմ: Այսօր կլինեմ շատ մտերմիկ մթնոլորտում, որից ես մեծ հաճույք եմ ստանում»,- նկատեց նա:
 
Հարցին, թե ի՞նչ է ինքն իրեն մաղթում, Հ. Թոխատյանը պատասխանեց.
«Գիտեք, տարիքի հետ գնալով անձնական ու գործնական ցանկություններս այնքան մտերմիկ են դարձել, որ միահյուսվել են: Այս պահին ինքս ինձ մաղթում եմ նոր ներկայացումներ, նոր ֆիլմեր, եւ ամենակարեւորը, որպեսզի առաջ գնա սկսածս աշխատանքը՝ կապված թատերական դպրոցի եւ մանկական թատրոնի հետ: Իսկ ընդհանուր առմամբ ոչ միայն ինձ, այլեւ բոլորիս մաղթում եմ խաղաղություն, եւ որպեսզի պարծենանք այն երկրով, որում ապրում ենք: Սա ցանկություն է, որ ամեն տարի ուզում ենք, բայց դեռ չի կատարվում: Ամեն դեպքում ես վստահ եմ, որ մի օր նաեւ այդ օրը կգա»:
Հրանտ Թոխատյանը տարեդարձի օրը նախընտրեց չխոսել բացթողումների մասին, իսկ ձեռքբերումների մասին խոսելիս արտահայտվեց կարճ եւ կոնկրետ:
«Այս շարքում առաջին տեղում ծնողներս են, հետո Կամերային թատրոնը, երեխաներս ու թոռնիկս»:
Today's most read news !
  • Հայ հայտնիներից ովքեր ծնող կդառնան 2018-ին
  • Թինա Կանդելակին Instagram-ի հայկական մաֆիայի եւ Քիմ Քարդաշյանի մասին
  • Կյանքիս գլխավորը ձեռքբերումները երեխաներս են. Արտյոմ Հակոբյանը 41 տարեկան է
  • Երգիչ Մհերին մեղադրում են եվրատեսիլի երգը պլագիատ անելու մեջ
  • Քարդաշյանն ու Ուեսթը հրաժարվել են իրենց դստեր նկարահանման համար միլիոնավոր հոնորարներից
  • Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է հիվանդանոցում
  • Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար
  • Պատմական այց Վատիկան. Ինչ կապ ունի Հայաստանը
Comments

Name: