Արամեն հրաշք ամուսին ու կրկնակի հրաշք հայրիկ է. երգչի կինն՝ առանց ամուսնու նրա տարեդարձը նշելու մասին

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամեն այսօր նշում է ծննդյան 35-ամյակը, սակայն նա ստիպած է տոնական օրն անցկացնել ընտանիքից հեռու, քանի որ այս շրջանում հյուրախաղերով գտնվում է ՌԴ-ում: 
 
Life.panorama.am-ը զրուցել է երգչի կնոջ՝ Աննայի հետ, ու պարզել, որ  ինքն ու դուստրը՝ Աննա Մարիան առանց հայրիկի պատրաստվում են նշել նրա տարեդարձը:
 
«Արամեն երեկ Անապայում էր, կեսգիշերին նա բեմում էր ու մենք չկարողացանք այդ պահին նրան շնորհավորել: Ստիպված եղա 40 րոպե անց միայն նրա հետ կապ հաստատել ու անակնկալս նրան մատուցել: Մենք մեր ընեկրներով ու հարազատներով հավաքվել էինք մեր տանը, երբ զանգեցի նրան, սկզբում կադրում միայն ես էի, բայց հետո անակնկալի բերելով՝ շրջվեցի դեպի մեր հյուրերն ու բոլորս միասին երգելով շնորհավորեցինք նրա տարեդարձը: Բնականաբար, Արամեն անակնկալի եկավ եւ շատ ուրախացավ,- պատմեց Աննան ու ժպիտով շարունակեց.
 
«Ի դեպ՝ այսօր եւս առանց նրա մենք կնշենք Արամեի 35-ամյակը: Քանի որ այսօր նաեւ մեր ակումբի տարեդարձն է, որոշել ենք բոլորով հավաքվել այնտեղ ու մի լավ ուրախանալ, դե իսկ վաղը Արամեն Հայաստանում կլինի ու մենք արդեն նրա հետ կշարունակենք նշել բոլորիս համար այդքան կարեւոր առիթը»:
 
 
Աննան ու աղջիկը որոշել են հայրիկի անակնկալները այսքանով չեզրափակել.
«Իհարկե, մենք փոքր-ինչ սրտնեղում ենք, որ ստիպվаծ ենք այսօր իրարից հեռու լինել, բայց արտիստի կյանքն է այդպիսին, որը ես գիտակցում եմ: Ես ու աղջիկս որոշել ենք մեր հայրիկին հետաքրքիր նվերներ գնել: Այսօր երկուսով կզբաղվենք այդ հարցով, որպեսզի, երբ Արամեն վերադառնա, ամեն ինչ պատրաստ լինի»,- ժպիտով հավելեց Աննան:
 
Արամեն եւ Աննան հայկական շոու բիզնեսի ամենասիրառատ զույգերից են: Նրանք չեն դադարում սիրո խոստովանություն անել միմյանց, այս անգամ էլ Աննան առիթը բաց չթողեց եւ մեր միջոցով շնորհավորեց եւ կրկին իր սիրո մասին խոստովանեց Արամեին.
«Ես ու մեր աղջիկը շնորհավորում ենք պապայի ծննդյան օրը: Մենք նրան շատ ենք սիրում: Արամեն հրաշք ամուսին ու կրկնակի հրաշք հայրիկ է: Մենք ուզում ենք, որպեսզի նա ամենակարեւորը միշտ առողջ ու մեր կողքին լինի, քանի որ, երբ  նա մեր կողքին է, մենք լիարժեք ենք ու միշտ ժպտում ենք»:
Today's most read news !
  • Լսելով Էլենի հարցազրույցը՝ մտքիդ միայն մի բան է գալիս՝ որտեղից նման «սուրբ» աղջկան այսքան «խելացի» մտքեր
  • Ինչպես է Սիրուշոն այցելում իր երկրպագուներին և անակնկալ մատուցում
  • Պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քիմ Քարդաշյանի երրորդ երեխայի փոխնակ մորը. տեսեք նրան
  • Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, բայց դա միայն «պատերազմի» սկիզբն է
  • «Լավ չի լինի». երևանցիները վստահ են՝ Սերժ Սարգսյանը «աթոռը չի թողնի»
  • Մեր տուն, քեռի Սիմոնի տուն կպցնենք իրար, սարքենք մեծ պոյեզ. Մանվել Գրիգորյան
  • Արտակարգ դեպք Երևանում. 50-ամյա կինը կասկածվում է 57-ամյա ամուսնուն՝ ՀՀ մշակույթի նախարարության երեխաների ստեղծագործական կենտրոնի տնօրենի խորհրդականին սպանելու փորձ կատարելու մեջ
  • «Տնեցիքիցս հեռու մնացեք, թե չէ….» Սեֆիլյանի գործով ամբաստանյալ
Comments

Name: