«Այս ասպարեզում արդեն բավականին շատ հաճախորդներ ունեմ». Լիկա Սալմանյանը՝ բիզնեսի և էկրանային լռության մասին


Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի, դիմահարդար Լիկա Սալմանյանը:

-Լիկա, նկատելի է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ էկրաններին Ձեզ հազվադեպ կարողենք տեսնել, մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ դուք անդադար նկարահանվումէիք: Հետաքրքիր է՝ պասիվության պատճառը ո՞րն է:

-Որպես այդպիսին՝ չկա կոնկրետ պատճառ, որ խանգարում է ինձ լինել էկրաններին: Միակ խնդիրն այնն է, որ չեմ ստանում ինձ գոհացնող առաջարկ` թե՛ հոնորարի, թե՛ կերպարների հետ կապված:

- Ձեզ բարձր վարձատրվող դերասանուհի՞ եք համարում, թե ոլորտն է չափից ավելի թույլֆինանսական տեսանկյունից:

-Ցածր վարձատրվող դերասանուհի չեմ, դա միանշանակ: Ես կարևորում եմ իմ ժամանակը, որը ծախսում եմ ցանկացած բանի վրա, այդ իսկ պատճառով, եթե ես չեմ վարձատրվի այնքան, որքան պետք է, ես ուղղակի ժամանակս տվյալ բանի վրա չեմ կորցնի:

-Այս ոլորտում հայտնվողները հետո դժվարությամբ են հեռանում: Դուք սիրվեցիքհանրության կողմից, հեշտ հարմարվեցի՞ք գործունեության ոլորտի փոփոխությանն ու նոր ռիթմին:

-Այս ոլորտում գտնվող յուրաքանչյուրը գիտի, թե ինչքան ժամանակ են խլում նկարահանումները: Ճիշտ եք՝ այս ասպարեզում հայտնվողները շատ դժվարությամբ են հեռանում կամ չեն հեռանում: Ես էլ չեմ հեռացել, ուղղակի որոշ ժամանակով այդ արվեստը մի կողմ եմ դրել և ինձ համար ստեղծել ու գտել եմ ևս մեկ մասնագիտություն, որը նույնպես շատ հոգեհարազատ է ինձ: Պետք է նաև ուրախությամբ ասեմ, որ մինչ օրս դրսում ինձ մոտենում են մարդիկ, ափսոսանքով խոսում, որ ինձ եթերում չեն տեսնում, այնուհետև նրանց հետաքրքրող պատասխանները լսելուց հետո հույս հայտնում, որ շուտով ինձ նորից կտեսնեն էկրաններին: Ինքս էլ շատ կարոտել եմ իմ սիրելի գործը, սիրում եմ իմ երկրպագուներին, ովքեր մինչ օրս չեն դադարում նամակներ ուղարկել: Շատ են ուրախանում, որ մարդիկ ինձ չեն մոռանում:

-Արդեն երկար ժամանակ է, ինչ զբաղվում եք դիմահարդարի աշխատանքով, ի՞նչնվաճումներ ունեք այս ոլորտում:

-Երևի թե իմ՝ եթերում չլինելու հիմնական խնդիրը հենց իմ մյուս մասնագիտությունն է, որում հմտանալու համար ինձ ժամանակ էր պետք: Դիմահարդարումը արվեստ է, որը բավականին ժամանակ է պահանջում, նկարահանումներն էլ իրենց հերթին են ժամանակատար, այդ պատճառով համատեղել չէի կարող: Այս ասպարեզում արդեն բավականին շատ հաճախորդներ ունեմ, կարծում եմ՝ դիմահարդարման գործում լավագույն ձեռքբերումը հաճախորդի գոհունակությունն է աշխատանքի ավարտից հետո, իսկ ես այսօր շատ եմ նման դեմքեր տեսնում:

-Հաճախորդների պահանջներով եք առաջնորդվո՞ւմ, թե՞ սեփական ճաշակն եք փորձումթելադրել. հայտնի լինելը չի՞ խանգարում ձեր ներկայիս աշխատանքում:

-Միանշանակ, հաճախորդի կարծիքը հաշվի եմ առնում, բայց կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ է իրենց պետք ու  ինչը ավելի ճիշտ կլինի իրենց դեմքին, և այդ ժամանակ խորհրդի կարիք ունեն:  Ես էլ փորձում եմ մասնագիտորեն հուշել, թե ինչ դիմահարդարում նրանց դիմագծերին ավելի համահունչ կլինի: Ինչ վերաբերվում է հայտնի լինելու հանգամանքին, միշտ զարմանում եմ, թե ինչպես ինձ չեն մոռանում, շատերն էլ դեռ զարմանում են, որ այս գործով ևս զբաղվում եմ, ոմանք էլ գալիս են ինձ մոտ դիմահարդարվելու՝ հենց ելնելով այն փաստից, որ հայտնի եմ:

-Ձեր ընտրյալը՝ Աշոտ Սարգսյանը առաջինը մեր կայքին պատմեց ձեր փոխադարձ սիրոմասին: Ի՞նչ փուլում են ձեր հարաբերությունները, չե՞ք պատրաստվում օրինականացնել դրանք:

-Երբ այդ օրը գա, բոլորը կիմանան:

Today's most read news !
  • Ջիգարխանյանը ցանկանում է ամուսնալուծությունից հետո ունեցվածքի կեսը տալ կնոջը
  • Երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ. Արթուր Աբրահամ
  • Ոչ մի վայրկյան չհանձնվես ու չթուլանաս. Էմմին շնորհավորել է մայրիկի ծննդյան օրը
  • Ատոմակայանի հարցը՝ ԵՄ-ի հետ համաձայնագրում
  • Սիրուշոն ներկայացրել է, թե ինչից է ոգեշնչվել «Հուհ-հահ» տեսահոլովակը նկարահանելիս
  • Մի քանի անգամ առիթ ունեցել եմ հարսի զգեստ կրելու, ինձ համար դա սովորական է. Արփինե Իսրայելյան
  • Արտակարգ իրավիճակ Ստեփանավանում. ուժեղ քամին վնասներ է պատճառել
  • Մի բլեֆի հետքերով, կամ Սերժ Սարգսյանի «չորս միլիոնի» լեգենդը
Comments

Name: