Նոր բացահայտումներ Շուշաննայի, Բենի, Սարգսի մասնակցությամբ սերիալից

BRAVO.am-ը արդեն պատմել է, որ Շուշաննա Թովմասյանը, Բեն Ավետիսյանը, Արտաշես Ալեքսանյանը,  Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դեւոյանը, Սարգիս Գրիգորյանը, Եվա Բաղդասարյանը, Օլյա Հակոբյանը եւ այլք նկարահանվում են «Կենտրոն» հեռուստաընկերության նոր բազմասերիանոց հեռուստասերիալում: Մեզ հետ զրույցում ռեժիսոր Վահե Սայանը նոր բացահայտումներ է արել՝ խոսելով նկարահանումների եւ դերասանական կազմի մասին:

«Մոռացված կանգառը» հեռուստասերիալի նկարահանումնրին


Նա տեղեկացրել է, որ տեւական դադարից հետո նկարահանումները կրկին ընթացքի մեջ են. «Այնպես է ստացվել, որ ըստ սցենարի նկարահանումների մոտ 80 տոկոսը պետք է դրսում իրականացնենք: Եվ քանի որ փողոցում ցերակային ժամերին ջերմաստիճանը հասնում է 44-ի, մոտ տասը օր համընդհանուր հանգիստ հայտարարեցինք, ինչի արդյունքում էլ ստեղծագործական եւ դերասանական կազմը հնարավորություն ունեցավ հանգստի մեկնել եւ վերադառնալ»:

«Մոռացված կանգառը» հեռուստասերիալի դերասանուհիները


Հեռուստասերիալը եթեր կհեռարձակվի սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, անվանումն արդեն հստակ է՝ «Մոռացված կանգառը»: Վահե Սայանի խոսքով՝ հետաքրքիր զարգացումներով սերիաներ են սպասվում հեռուստադիտողներին. «Սոցիալական դրամա է, հերոսներն էլ մեծ սիրո պայքարի մեջ են ընկնում, մյուս կերպարներն էլ իրենց կյանքն ու կերպարային զարգացումներն ունեն: Կարծում եմ՝ հեռուստադիտողը կհավանի մեր նոր աշխատանքը, քանի որ լավագույն դերասաններից ծաղկաքաղ ենք արել, իսկ նկարահանումները բարձր մակարդակով են արվում»:


Հեռուստասերիալի պրոդյուսերն Էդգար Ավագյանն է, սցենարիստը՝ Գոհար Մեջլումյանը: Խոսելով գլխավոր հերոսների մասին, ռեժիսորն ասել է. «Նրանց մարմնավորում են Բեն Ավետիսյանն ու Լիլիթ Քոչարյանը: Վերջինիս ինքս եմ ընտրել իմ բազայից, վաղուց եմ հետեւում նրա դերասանական գործունեությանը»:

Today's most read news !
  • Սիրուշոն Վերնիսաժի աշխատակիցների 40 հազարական դրամ է բաժանել
  • Մայա Պողոսյան. «Կվայելենք մեր հերթական մեղրամիսը»
  • Մարինա Մարտիրոսյան. «Մոսկվան գեղեցիկ է, սակայն Երեւանն ավելի հոգեհարազատ է ինձ»
  • Քիմ Քարդաշյանը հանրության առաջ է դուրս եկել առանց կրծկալի, սպորտային տաբատով ու բարձրակրունկներով
  • «Ուղիղ 8 տարի առաջ Աստված ինձ ուղարկեց իմ կյանքի ամենամեծ պարգևը». Արմինկան շնորհավորել է որդուն
  • Աղոթել, սովորել, ճամփորդել և չմոռանալ առավոտյան սուրճի մասին. Նազենի Հովհաննիսյան
  • Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդոն» հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
  • «Խոսրովի անտառ»-ում օդային օպերացիաներից հետո հրդեհի հիմնական օջախները մարված են
Comments

Name: