Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նոր՝ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում

Օրեր առաջ համացանցում հայտնվեց Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի մասնակցությամբ համբույրի մի տեսանյութ, որը սոցցանցերում քննարկումների թեմա դարձավ: Իրակա՞ն համբույրի տեսարան էր դա, թե՞ նկարահանման հարթակում բեմադրված էպիզոդ, այդպես էլ պարզ չէր: Այսօր արդեն պարզ է՝ համբույրի տեսարանը «Միլիոնը թակարդում» նոր հեռուստասերիալի նկարահանման հարթակից էր, նոր հեռուստանախագիծ, որի շուրջ էլ BlogNews.am-ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանի հետ:

Սեպտեմբերի 4-ից Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր, 25 մասից բաղկացած «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալը: Արմենիա հեռուստաընկերության և «Film factory»-ի համատեղ նոր աշխատանքը նկարահանվել է դետեկտիվ դրամայի ժանրում:

«Գնված երջանկություն», «Restart 2020», «Հին արքաներ», «Քավարան». սրանք «Միլիոնը թակարդում» նոր հեռուստաֆիլմի ստեղծագործական թիմի բոլոր աշխատանքներն են, որոնք մեկը մյուսին հաջորդեցին՝ գերազանցելով նախորդի ռեկորդային սանդղակները:

Նախագծի ստեղծագործական թիմը նշում է՝ ամեն ինչ արել են որակյալ, հետաքրքիր, գրավիչ և տարբերվող ֆիլմ ստանալու համար. «Նախորդ նախագծերից այս մեկը տարբերվելու է սցենարով, ինտրիգներով, նկարահանման որակով, օգտագործված ռեսուրսների քանակով և դերասանական կազմով»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանն, ում կարծիքով՝ ստացել են իսկապես բարձրորակ արտադրանք:

 

«Միլիոնը թակարդում» սերիալի շրջանակում առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվել նաև ֆիլմի երաժշտական ձևավորմանը. «Հայկական սերիալների արտադրության ոլորտում սա նորություն է, երբ յուրաքանչյուր տեսարանի համար գրվում է առանձին երաժշտություն: Պրոֆեսիոնալ մոտեցում է, որը բնորոշ է հիմնականում գեղարվեստական ֆիլմերին: Սաունդթրեքի հեղինակը և ֆիլմի ամբողջ երաժշտական ձևավորումը կատարել է Էդգար Ալեքսանյանը»,- ասում է Արա Բաղդասարյանը:

Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմի իրադարձություններն այնքան անսպասելի և ինտրիգային են զարգանալու, որ հեռուստադիտողը բոլոր 25 մասերը դիտելու է մեկ շնչով: Ֆիլմի սյուժեն ևս տարբերվող և գրավիչ է. «Երբեմնի հայտնի փաստաբանը տարօրինակ հանգամանքներում հայտնվում է մեղադրյալի աթոռին և ստիպված  դեմ է գնում բոլոր գրված օրենքներին՝ հանուն մեկ չգրված օրենքի` ապրելու իրավունքի: Ֆիլմի մեսիջն է՝ ապրել, սիրել կյանքը, պայքարել հանուն արդարության, ամեն գնով մարդ մնալ և լինել երջանիկ»:

Today's most read news !
  • Նազենի Հովհաննիսյանի նոր գայթակղիչ լուսանկարները լողափից
  • Լուսինե Թովմասյանի դստեր արձագանքն իր նոր անակնկալին
  • Կարմիր բիկինիով Լիլի Մորտոն պարծեցել է իր փարթամ կազմվածքով
  • Կարճ կիսատաբատով Էլեն Ասատրյանը՝ կվադրոցիկլ վարելիս
  • Հայոց հայրապետին վտանգ է սպառնում․ Հայաստանը դառնում է Հայ եկեղեցին նսեմացնող աշխարհի միակ երկիրը
  • Քոչարյանի ու քոչարյանիզմի հատուցման պահը
  • Փաշինյանը բացահայտեց վակուումը. մնաց մի քանի ամիս
  • Կոռուպցիայի դեմ պայքարի անթույլատրելի ֆետիշացումը. ինչպես կարձագանքի Եվրոպան
All news
Comments