Արաբո Իսպիրյանն իր հարսանիքի օրը համերգ է տվել Հյուսիսային պողոտայում


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երգիչ Արաբո Իսպիրյանի եւ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դստեր՝ Նարինե Գրիգորյանի հարսանիքն էր։ Հարսանեկան արարողությանը մասնակցել է մոտ 700 հյուր, այդ թվում՝ դաշնակցական նախարարներ ու հանրապետական կուսակցության պաշտոնյաներ։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Աննա եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում, գրում է Hraparak.am-ը:

Մինչ հարսանեկան խնջույքին մասնակցելը, Արաբոն իր սիրելիի հետ գնացել է Հյուսիսային պողոտա, որտեղ մոտ 15-20 րոպե համերգով հանդես է եկել։ Համերգից հետո Արաբոն իր խոսքում ասել է․ «Կուզեմ այս տրամադրությունը լինի բոլորիս օջախներում։ Շնորհավորում եմ Ձեզ, որովհետեւ ես ուզեցի կիսել նաեւ իմ ուրախությունը ձեր հետ իմ հայ ժողովուրդ։ Շնորհակալություն»։

Loading Player ...
Today's most read news !
Comments
Nnnn
13 August 2017 09:56
Erjankutyunem martum.
0

Name: