Քիմ Քարդաշյանի ու Քանյե Վեսթի՝ Բահամյան կղզիներ թռիչքը 270.000 դոլար է արժեցել

Մեծ  եկամուտ ունեցող աստղերը իրենց հանգիստը կազմակերպում են՝ ըստ գրպանի պարունակության:   Օրինակ՝ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Վեսթը մի քանի հարյուր հազար  դոլար են ծախսել՝ Քանյեի ծննդյան օրը նշելու համար: Դա եղել է հունիսին:

Քիմը, Քանյեն, նրանց երեխաներն ու ընտանիքի մտերիմները մեկնել են Բահամյան կղզիներ: Քիմն ու Քանյեն այստեղ  մասնավոր ինքնաթիռով են ժամանել, թռիչքը   270 000 դոլար է արժեցել: Ամուսիններն այստեղ նախապես մի շքեղ վիլլա են վարձակալել՝ մեկ օրվա համար  վճարելով 50 000 դոլար:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Վեսթը նախընտրել են « Casamigos » տեկիլա խմել: Այս ապրանքանիշը նախկինում Ջորջ Քլունիին և Ռենդի Հերբերին էր պատկանում: Ալկոհոլային այս խմիչքի համար զույգը 400 դոլար է վճարել:

Ամուսինները  ծովով զբոսնելիս  ևս գումար չեն խնայել՝ մեկ ժամի համար վճարելով 150-250 դոլար:  Իսկ ընտանեկան ընթրիքի համար նրանք 5 000 դոլար են վճարել: Բահամյան կղզիներում աստղային զույգի հանգիստը, ընդհանուր առմամբ կես միլիոն դոլար է արժեցել:

Today's most read news !
  • Մենք հիմա բալիկի չենք սպասում, բայց շատ կցանկանանք, որ դա լինի մեզ հետ. Մովսես Երեմյան
  • Չհրապարակված լուսանկարներ` Արևիկ Գևորգյանի հարսանիքից
  • Հայտնի հայեր, որոնք երկվորյակ ունեն
  • Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դառնում է 37 տարեկան
  • «Բոլորիս համատեղ որոշմամբ, տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է նկարահանվել». Նարինե Դովլաթյանը՝ «The Village Street» երգի մասին
  • «Ես ֆիզիկայի ուսուցչի վառ արտահայտված դեմք ունեմ». ArmComedy-ի Սերգեյը՝ «Ոսկե դպրոցի» ու դերասանական փորձի մասին
  • Խոշոր ավտովթար Երևանում. Toyota-ն բախվել է Renault տաքսուն, վերջինն էլ կայանված Audi-ին
  • Արտագաղթից քաշվածները
Comments

Name: