Ալեքսանդր Բաբասյանն այս տարի հանգստի համար ընտրել է Շվեդիան

2017-ը Ալեքսանդր Բաբասյանի համար բուռն աշխատանքային է` նկարահանումներ մի շարք հեռուստանախագծերում, սերիալներում, ֆիլմերում եւ, իհարկե, ընտանեկան բիզնես:

Ալեքսանդր Բաբասյանը՝ կնոջ հետ


Հագեցած աշխատանքային առօրյայից հետո դերասանն ընտանիքի հետ ամառային հանգիստը վայելում է Շվեդիայում:
 
«Ամառային հանգիստն առհասարակ սիրում եմ արտասահմանում անցկացնել: Հայաստանի գրեթե բոլոր վայրերում արդեն եղել եմ: Ինչո՞ւ արտասահման։ Քանի որ նախընտրում եմ լանդշաֆտային, կլիմայական փոփոխություն: Ուրիշ երկիր, ուրիշ մարդիկ, ուրիշ օդ: Աշխարհում ցանկացած երկիր կարող եմ մեկնել հանգստի: Այս պարագայում ընկերներիս հրավերով եմ մեկնել Շվեդիա։ Իմ ընկեր Ալիկին եւ նրա ընտանիքին շատ էի կարոտել: Ցանկանում էի նրանց հետ անցկացնել հանգիստս: Այստեղ հով է, եւ միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում»,- BRAVO.am-ին ասել է դերասանն ու հավելել, որ հանգստի այս տարբերակն ի սկզբանե էր որոշված:

Ալեքսանդր Բաբասյանն ամառային հանգիստն անցկացրել է Շվեդիայում


Դերասանի խոսքերով, պաշտում է Եվրոպան, նախընտրում է եվրոպական երկրներում անցկացնել հանգիստը: Համարում է, որ աշխարհի ամենաքաղաքակիրթ, զարգացած մարդիկ այնտեղ են ապրում: 

Ալեքսանդրին ավելի հետաքրքրում են հատկապես Եվրոպայի հյուսիսային հատվածի երկրները: Համոզվել է`տեղաբնակներն այնտեղ բարձրաշխարհիկ են, ազնվական պահվածք ունեն:

«Տարեսկզբին ինքս իմ առջեւ նպատակ էի դրել շրջագայել: Այժմ իրականացնում եմ: Այս կյանքում մնայուն արժեքներից մեկը մարդկային շփումներ հաստատելն ու դրանից բավականություն ստանալն է: Նոր երկրներ, ժողովուրդներ բացահայտելն ու սեփական աշխարհայացքն ընդլայնելն էլ»,- ասել է նա:

Ալեքսանդր Բաբասյանն ամառային հանգիստն անցկացրել է Շվեդիայում


Բաբասյանների  ընտանիքում արտերկրյա ճանապարհորդությունները տպավորիչ են ու լի ջերմ հիշողություններով։

Today's most read news !
  • Մենք հիմա բալիկի չենք սպասում, բայց շատ կցանկանանք, որ դա լինի մեզ հետ. Մովսես Երեմյան
  • Չհրապարակված լուսանկարներ` Արևիկ Գևորգյանի հարսանիքից
  • Հայտնի հայեր, որոնք երկվորյակ ունեն
  • Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դառնում է 37 տարեկան
  • «Բոլորիս համատեղ որոշմամբ, տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է նկարահանվել». Նարինե Դովլաթյանը՝ «The Village Street» երգի մասին
  • «Ես ֆիզիկայի ուսուցչի վառ արտահայտված դեմք ունեմ». ArmComedy-ի Սերգեյը՝ «Ոսկե դպրոցի» ու դերասանական փորձի մասին
  • Խոշոր ավտովթար Երևանում. Toyota-ն բախվել է Renault տաքսուն, վերջինն էլ կայանված Audi-ին
  • Արտագաղթից քաշվածները
Comments

Name: