Դերասաններ Լուսինե Արշակյանն ու Արսեն Գրիգորյանը ամուսնալուծվել են

BlogNews.am-ի հավաստի աղբյուրի համաձայն՝ դերասաններ Լուսինե Արշակյանն ու Արսեն Գրիգորյանը արդեն երկար ժամանակ է՝ ամուսնալուծված են, սակայն այս մասին գիտեն միայն նախկին ամուսինների մտերիմները, իսկ ամուսնալուծության թեմայի շուրջ մինչ օրս կողմերը ոչ մի հարցազրույցում չեն նշել: Ի՞նչն է պատճառ հանդիսացել զույգի բաժանության համար, առայժմ պարզ չէ, սակայն դերասանների՝ նախկինում տրված բոլոր հարցազրույցներում զույգը միշտ նշել է, որ երջանիկ է: Լուսինեն ու Արսենն ունեն դպրոցահասակ որդի:

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Արսեն Գրիգորյանը հանրությանը հայտնի է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերից ու «Ընտանեկան պատմություններ» նախագծից, իսկ Լուսինեին մեծ ճանաչում բերեց «Տնփեսա» սիթքոմը, որտեղ դերասանուհին մարմնավորել է Անուշավան պապիկի սիրելի խոհարարուհուն:

 

Today's most read news !
Comments

Name: